Google-ը ներկայացրել է աշխարհի ամենարագ ինտերնետ կապը` 1GB 1 վայրկյանում


Ամերիկյան Google ընկերությունը Կանզաս քաղաքում ներկայացրել է աշխարհի ամենարագ` 1  վայրկյանում 1 գիգաբայթ ինտերնետ  կապը, որը հնարավորություն է տալիս անմիջապես ներբեռնել ֆիլմն ամբողջությամբ, գրում է One News Page-ը:

Ընկերության տնօրինությունը, ներկայացնելով գերարագ ինտերնետի Google Fiber ծառայությունը, հայտարարել է այն մասին, որ դրա հասանելիության  հարցը կլուծվի արդեն այս տարվա սեպտեմբերին և բացի Կանզասից այն նաև հասանելի կլինի ԱՄՆ-ի մի շարք այլ քաղաքներում։

Google Fiber–ը հնարավորություն է տալիս միանգամից 8 հեռուստաշոուներ ներբեռնել և «պահեստավորել» մինչև 500 ժամ բարձորակ տեսագրություններ:

Google Fiber–ն ներառում է 100-ից ավելի ցանցեր, իսկ դրա արժեքը մեկ ամսվա դիմաց կկազմի 120 դոլար:



Լոնդոն-2012-ը սկսված է (լուսանկարներ, տեսանյութեր)


Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում հանդիսավոր կերպով կայացավ 30–րդ Օլիմպիական խաղերի բացման արարողությունը։
Յոթ բրիտանացի երիտասարդ մարզիկներ վառեցին օլիմպիական կրակը, որը «Օլիմպիական» մարզադաշտ հասցրեց բրիտանացի լեգենդար թիավար, անընդմեջ 5 օլիմպիական խաղերի չեմպիոն Սթիվ Ռեդգրեյվը, ով իր հերթին ստացել էր կրակը անգլիացի ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմից։

Մրցույթը կտևի մինչև օգոստոսի 12–ը, ընդհանուր առմամբ կխաղարկվի մեդալների 302 հավաքածու՝ 36 սպորտաձևերում։
Մրցույթին մասնակցում են 204 երկրների ներկայացուցիչներ։

Բացման արարողությանը ներկա էին բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր, աշխարհի տարբեր երկրների ղեկավարներ, այդ թվում՝ մոտ հարյուր նախագահներ և վարչապետեր: Այստեղ է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ 

Մինչ օլիմպիական կրակը վառելը,  Մեծ Բրիտանիայի Ելիզավետ 2–րդ թագուհին հայտարարեց օլիմպիական խաղերի բացումը։ Այնուհետև մասնակիցները օլիմպիական երդում տվեցին։ Մարզիկների անունից այն կարդաց Սառա Սթիվենսոնը՝ թեքվանդոյից առաջին բրիտանացի աշխարհի չեմպիոնուհին։

Բացման արարողությանը, որը բեմադրել էր հայտնի ռեժիսոր Դեննի Բոյլը, Լոնդոնի Օլիմպիական ստադիոնում հետևում էր 80 հազ մարդ և շուրջ 1 մլրդ մարդ՝ հեռուստացույցով։
Արդեն այսօր խաղարկվելու է մեդալների 12 հավաքածու։
Ինչպես տեղեկացրել ենք ավելի վաղ, Հայաստանից այս նշանակալի իրադարձությանը մասնակցելու են 25 մարզիկներ, որոնցից 4–ը հանդես կգան արդեն այսօր։ Նրանք են՝ Հովհաննես Դավթյանը՝ ձյուդո (60 կգ), Արթուր Դավթյանը՝ մարմնամարզություն, Նորայր Բախտամյանը՝ հրաձգություն և Անդրանիկ Հակոբյանը՝ բռնցքամարտ։
Ցավոք, երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ մարզումների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով, ամենայն հավանականությամբ, մրցասպարեզ դուրս չի գա ծանրամարտիկ Տիգրան Գ. Մարտիրոսյանը, ով մեր հավաքականի հիմնական հույսերից մեկն էր և համարվում էր մեդալի իրական հավակնորդ։

Լուսանկարները՝ AP Photos–ի, Getty Images–ի և Reuters Photo–ի




































































































Facebook-ի սմարթֆոնը կներկայացվի հաջորդ տարի.Bloomberg


Facebook-ի և HTC-ի համատեղ սմարթֆոնը հանրությանը կներկայացվի հաջորդ տարվա կեսերին, հայտնում է Bloomberg-ը:
Երկու ընկերություններին մոտ կանգնած աղբյուրները գործակալությանը հայտնել են, որ սկզբնապես սմարթֆոնը պետք է ներկայացվեր այս տարի, սակայն այն հետաձգվել է` HTC-ի սեփական սարքերի արտադրության հագեցած գրաֆիկի պատճառով:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Facebook-ը մշակում է մոդիֆիկացված օպերացիոն համակարգ, ինչի համար ընկերություն են հրավիրվել ОС Android և iOS կառավարման համակարգերի մշակմանը մասնակցած ինժեներներ:

Սարքը կլինի Android պլատֆորմի հիման վրա, Facebook-ի հարմարեցված ծրագրային ապահովմամբ: Այն օգտատիրոջը կառաջարկի բոլոր գործառույթները, որոնք վեբ-ինտերֆեյսի կամ բջջային հավելվածի միջոցով հասանելի են սոցիալական ցանցում, սակայն ոչ օպերացիոն համակարգի շրջանակում:
Սեփական սմարթֆոնի օգնությամբ սոցիալական ցանցի ղեկավարությունը մտադիր է բջջային գովազդի ոլորտում ներգրավել ավելի շատ գովազդատուների, ինչպես նաև ընդլայնել բիզնեսը սմարթֆոնների շուկայում:

Փորձագետների կարծիքով` Facebook-ի սեփական սմարթֆոնը կմրցակցի Apple և Google ընկերությունների հետ:

ԲԼՕԳԻ ՍՊԱՍՎԱԾ ՎԵՐԱԴԱՐՁԸ

Հարգելի կայքի այցելուներ հայտնում ենք Ձեզ, որ մենք վերադարձել ենք արձակուրդներից և այսուհետ նորովի ենք ներկայանալու: