Facebook-ի սմարթֆոնը կներկայացվի հաջորդ տարի.Bloomberg


Facebook-ի և HTC-ի համատեղ սմարթֆոնը հանրությանը կներկայացվի հաջորդ տարվա կեսերին, հայտնում է Bloomberg-ը:
Երկու ընկերություններին մոտ կանգնած աղբյուրները գործակալությանը հայտնել են, որ սկզբնապես սմարթֆոնը պետք է ներկայացվեր այս տարի, սակայն այն հետաձգվել է` HTC-ի սեփական սարքերի արտադրության հագեցած գրաֆիկի պատճառով:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Facebook-ը մշակում է մոդիֆիկացված օպերացիոն համակարգ, ինչի համար ընկերություն են հրավիրվել ОС Android և iOS կառավարման համակարգերի մշակմանը մասնակցած ինժեներներ:

Սարքը կլինի Android պլատֆորմի հիման վրա, Facebook-ի հարմարեցված ծրագրային ապահովմամբ: Այն օգտատիրոջը կառաջարկի բոլոր գործառույթները, որոնք վեբ-ինտերֆեյսի կամ բջջային հավելվածի միջոցով հասանելի են սոցիալական ցանցում, սակայն ոչ օպերացիոն համակարգի շրջանակում:
Սեփական սմարթֆոնի օգնությամբ սոցիալական ցանցի ղեկավարությունը մտադիր է բջջային գովազդի ոլորտում ներգրավել ավելի շատ գովազդատուների, ինչպես նաև ընդլայնել բիզնեսը սմարթֆոնների շուկայում:

Փորձագետների կարծիքով` Facebook-ի սեփական սմարթֆոնը կմրցակցի Apple և Google ընկերությունների հետ:

No comments:

Post a Comment